Եվրոպական միության խորհուրդն այսօր հաստատել է Հայաստանի հետ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումների մասին որոշումը, որով չեղարկվելու են դեպի Եվրամիություն հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի մաքսատուրքերը: Ինչպե՞ս է հաստատվել որոշումը։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Սպասվում էր, որ Եվրամիության խորհուրդն այս որոշումը կկայացնի հոկտեմբերի կեսերին, բայց այսպես ասած առաջ են գցել ու ավելի արագ լուծում տվել խնդրին: Հավանաբար հաշվի առնելով սեզոնային գործոնը, պայմաններ ստեղծեցին, որ այս տարվա բերքահավաքը իզուր չանցնի և հայ գյուղատնտեսներն ու արտահանողները կարողանան նաև այս տարվա բերքը արտահանեն ու հասցնեն Եվրոպական շուկա՝ այս արտոնյալ ռեժիմի պայմաններով»,-ասել է Երկանյանը:
Ի՞նչ է ենթադում այս արտոնյալ ռեժիմն ու ի՞նչ գնահատականներ են հնչել որոշման վերաբերյալ եվրոպացի, հայ և ռուս պաշտոնյաների կողմից:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: