Միակ ուղղությունը, որտեղ հայկական ծագման արտադրանքի արտահանման էական անկում ունենք, Եվրասիական միության շուկան է. Պապոյան

Հայկական ծագման արտադրանքի արտահանումը դեպի Եվրոպական միություն 2026 թվականի հունվար-օգոստոսին աճել է շուրջ 70 տոկոսով։ Էական անկում է արձանագրվել Եվրասիական տնտեսական միության շուկայում։ Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Պապոյանը նշել է, որ ԵԱՏՄ ուղղությամբ արտահանման նվազումը պայմանավորված է հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումների, նաև՝ բերքի ծավալներով։

«Միակ ուղղությունը, որտեղ հայկական ծագման արտադրանքի արտահանման էական անկում ունենք, Եվրասիական միության շուկան է»,-նշել է Պապոյանը ու հավելել, որ Հայկական ծագման արտադրանքի արտահանումը դեպի Հնդկաստան աճել է 2,1 անգամ, իսկ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մոտ 45-46 տոկոսով:

 

Leave a Comment