Ի՞նչ նպատակով էր Երևան եկել ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալը

Ավարտվել է ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսի այցը Հայաստան: Ի՞նչ է հայտնի այցի նպատակի ու արդյունքների մասին: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Պարզաբանեմ՝ ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալը նույն ինքն է՝ պաշտպանության նախարարի տեղակալի օգնական: Էնդրյու Լումիսն, ով այդ պաշտոնն է զբաղեցնում, Պենտագոնի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչն է, որը երբևէ պատմության մեջ այցելել է Հայաստան: 2016-ին Երևան էր եկել նաև Մայքլ Կարպենտերն ով նույն այդ պաշտոնն էր զբաղեցնում: Նա այնուհետ ավելի բարձր պաշտոն զբաղեցրեց նախագահի աշխատակազմում: Այս անգամ պաշտոնյայի այցի նպատակն է Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ խորհրդատվությունների անցկացումը»,-ասել է Երկանյանը:

Ի՞նչ մակարդակի վրա է հիմա Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև համագործակցությունը ռազմական բնագավառում: Արդյո՞ք ԱՄՆ բարձրաստիճան զինվորականների այցին արձագանքել են Մոսկվայում:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment