Ռուսաստանի զինված ուժերը գիշերային հարվածի ընթացքում խոցել են Կիևում գտնվող՝ Ուկրաինայի զինված ուժերի համար հատուկ մեքենաներ արտադրող ձեռնարկությունը, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Գիշերը ՌԴ ԶՈւ-ն անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, նավահանգիստներին, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ-ի շահերից ելնելով օգտագործվող ծովային նավերին։
«Հարվածի հետևանքով Կիև քաղաքում խոցվել է արդյունաբերական ձեռնարկություն՝ «Կիևի ավտոտրանսպորտային ձեռնարկություն» ԲԲԸ-ն, որն արտադրում է Ուկրաինայի զինված ուժերի համալրման համար նախատեսված հատուկ մեքենաներ», — ասվում է հաղորդագրության մեջ։