«Պուտինին պետք են ոչ թե առանձին տարածքներ, այլ ամբողջ Ուկրաինան»․ Զելենսկի

«Պուտինին պետք են ոչ թե առանձին տարածքներ, այլ ամբողջ Ուկրաինան»․ Զելենսկի

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում այլևս հնարավոր չէ երկու կողմերի հաղթանակ. հնարավոր է միայն ռազմական գործողությունների դադարեցում՝ հանուն մարդկային կյանքերի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ CBC News-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ անհրաժեշտ է փոխել Պուտինի մտածելակերպը։

«Նա ունի աշխարհի ամենամեծ տարածքը, և նրան ինչ-որ կիլոմետրե՞ր են պետք։ Ահա թե ինչու է շատ տարօրինակ, երբ որոշ գործընկերներ ասում են՝ նրան միայն Ուկրաինայի այս հատվածն է պետք, այս կիլոմետրերը, և վերջ»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ դա «խելահեղ գաղափար է»։ «Պուտինին կիլոմետրեր չեն պետք, նրան անհրաժեշտ է ամբողջ Ուկրաինան՝ որպես Ռուսաստանի մաս»,- նշել է նա։

Զելենսկին նաև անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի համար հակամարտության փոխշահավետ լուծման գաղափարին։ «Մեր մեջ ասած՝ այս պատերազմում «երկուստեք շահեկան» (win-win) արդյունք լինել չի կարող։ Այս պահին միակ իրական հաղթանակը պարզապես պատերազմը դադարեցնելն է՝ հանուն մարդկային կյանքերի, այլ ոչ թե երկու կողմերի համար հավասարապես շահավետ բանաձև փնտրելը»:

«Պուտինին պետք են ոչ թե առանձին տարածքներ, այլ ամբողջ Ուկրաինան»․ Զելենսկի

Leave a Comment