Սեպտեմբերի 16-ը՝ օզոնային շերտի պահպանման միջազգային օր. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Սևակ Հակոբյան:

Հյուր. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության օզոնային շերտի պահպանության հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյան

Թեման. Բնությունը պահպանելը միայն ընտրություն չէ․ այն մեր ընդհանուր պատասխանատվությունն է՝ հանուն վաղվա օրվա։ Սեպտեմբերի 16-ին աշխարհը նշում է Օզոնային շերտի պահպանման միջազգային օրը՝ ևս մեկ անգամ ընդգծելով մթնոլորտի և Երկրի բնական պաշտպանիչ համակարգերի պահպանության կարևորությունը։

Միևնույն ժամանակ, համաշխարհային բնապահպանական օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում COP17-ը։

Ի՞նչ կապ ունեն օզոնային շերտի պաշտպանությունը, կլիմայի փոփոխությունն ու կենսաբազմազանության պահպանումը։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում աշխարհում, և ո՞րն է մեր պատասխանատվությունն այս գործընթացում։

Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։

Leave a Comment