Ի՞նչ է նշանակում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Եվրամիության դիվանագետների այցելությունը գրավված Արցախ

Օտարերկրյա դիվանագետների կողմից Արցախ կատարած այցելությունը երեկ Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկման առարկա էր դարձել: Բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները դատապարտել էին Բաքվի քարոզչական մեքենայի հերթական հնարքը ու սադրիչ այդ նախաձեռնությանը եվրոպացիների մասնակցությունը:  Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Հիշեցնեմ՝ այդ ցուցադրական այցելությունը Ադրբեջանի նախագահի աշխատակազմը կազմակերպել էր սեպտեմբերի 11-ին և 12-ին: Բաքվում հավատարմագրված 58 երկիր և 9 միջազգային կազմակերպություն ներկայացնող 150 դիվանագետ համաձայնել էր մասնակցել այդ հանդիպմանը: Նրանք այցելել էին Ստեփանակերտ, Շուշի, Գանձասար և Դադիվանք, որտեղ և ադրբեջանական կողմը այդ հայկական, պատմական հուշարձանները ներկայացրել էր որպես աղվանական ժառանգության մաս»,-ասել է Երկանյանը:

Ինչո՞ւ է այս անգամ այցելությունը ավելի մեծ բողոքի ալիք արաջացրել. այցը կազմակերպվել էր հենց Արցախի հայկական հուշարձանները որպես ադրբեջանցիների նախնիների ժառանգություն ներկայացնելո՞ւ նպատակով:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment