ԵՄ հատուկ ներկայացուցիչը օկուպացված Արցախ այցից հետո Հայաստան կայցելի

11 Սեպտեմբերի, 2026

Հարավային Կովկասի գծով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Ադրբեջան և օկուպացված Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո նախատեսում է այցելել Հայաստան, փոխանցել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն երկօրյա այց են սկսել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ:

Leave a Comment