Վուչիչը հայտարարել է, որ հրաժարական կտա սեպտեմբերի վերջին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի վերջին հրաժարական կտա և կպատրաստվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ որպես շարքային քաղաքացի:

«Նյու Յորքից վերադառնալուց անմիջապես հետո՝ սեպտեմբերի 25-ին կամ 26-ին, ես հրաժարական կտամ և կմասնակցեմ քարոզարշավին որպես սովորական քաղաքացի։ Օրենքը դա ինձանից չի պահանջում, բայց դա իմ կամքն է։ Ոչ մի նախագահ երբեք նման բան չի արել. նրանք բոլորը քարոզարշավ են անցկացրել նախագահի կամ վարչապետի պաշտոնում, բայց ես դա չեմ անի։ Ես քարոզարշավի վերջին ամիսը կանցկացնեմ որպես սովորական քաղաքացի», – ասել է նա մամուլի ասուլիսում։

Leave a Comment