ԵՄ հատուկ ներկայացուցիչը օկուպացված Արցախ այցից հետո Հայաստան կայցելի
11 Սեպտեմբերի, 2026 Հարավային Կովկասի գծով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Ադրբեջան և օկուպացված Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո նախատեսում է այցելել Հայաստան, փոխանցել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն երկօրյա այց են սկսել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ: