
Եվրոմիությունը ողջունում է տարածաշրջանային զարգացումների դրական դինամիկան և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն:
Նա նշել է, որ գործնական կարևոր քայլեր են իրականացվում այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են սահմանների սահմանազատումը, տրանսպորտային կապերի զարգացումը, առևտուրը և այլն։ «Հույս ունենք, որ այս ամենը կստեղծի անհրաժեշտ պայմաններ և, ի վերջո, կհանգեցնի խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը»,- հավելել է ԵՄ ներկայացուցիչը։