«Ուժեղ Հայաստանը» Ռուբեն Մխիթարյանին առաջադրել է ԱԺ հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ռուբեն Մխիթարյանին առաջադրել է Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից։

Մխիթարյանն արդեն երրորդ թեկնածուն է, որին «Ուժեղ Հայաստանը» առաջադրում է հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Ավելի վաղ խմբակցությունն առաջադրել էր Դավիթ Ղազինյանի և Իրինա Յոլյանի թեկնածությունները, սակայն Ազգային ժողովը չէր ապահովել նրանց ընտրության համար անհրաժեշտ ձայները։

Leave a Comment