ԹՐԻՓՓ-ի գործնականացման աշխատանքները գետնի վրա կսկսվեն առաջիկա ամիսներին. Փաշինյանը՝ Բիշքեկում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ելույթում նշել է, որ Հայաստանը խորացնում է բարեկամական հարաբերությունները Իրանի եւ Վրաստանի հետ, իսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ գտնում միջպետական հարաբերություններ կառուցելու ճանապարհով։

«Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում` ԹՐԻՓՓ նախագծի իրագործմամբ, որի գործնականացման աշխատանքները գետնի վրա կսկսվեն առաջիկա ամիսներին։ Սա տրանսպորտային նոր հնարավորություններ կբացի ոչ միայն արևելքից արևմուտք, այսինքն` Կասպից ծովից դեպի Միջերկրական ծով, այլև հարավից հյուսիսից` Պարսից ծոցը կապելով Սև ծովին»,- ասել է Փաշինյանը։

Ըստ Հայաստանի վարչապետի՝ նախագծի իրագործումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները։

Leave a Comment