Փաշինյանը հայտնել է, որ հանդիպելու է Պուտինի հետ

Այսօր կհանդիպեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը. Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ Հնդկաստանի ու Իրանի հետ հարաբերությունները փաստացի ռազմավարական բնույթ ունեն, հիմա աշխատում են դրա փաստաթղթային ձևակերպման վրա։

«Հայաստանը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը գնում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ կառուցելու ճանապարհով։

Հիշեցնենք, որ Փաշինյանն արդեն հանդիպել է Ալիևի հետ։

Leave a Comment