ՇՀԿ+ հարթակը՝ Փաշինյանի երկկողմ հանդիպումների ֆոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Ղրղզստանում է։ Բիշքեկում նրա օրակարգը հագեցած է երկկողմ և բազմակողմ հանդիպումներով։ ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը մասնակցելուց բացի, Փաշինյանն արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

Առաջիկայում նախատեսվում է նաև նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բիշքեկյան հանդիպումներն ուշագրավ են Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխվող օրակարգի համատեքստում։ Երևանը հայտարարել է Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մտադրության մասին, մինչդեռ Մոսկվան շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի եվրոպական և եվրասիական ինտեգրման ուղղությունների միջև։

Մանրամասները՝ ռեպորտաժում:

Leave a Comment