Քննարկվել է հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարները


Հայաստանի արտահանման ներուժի զարգացման հնարավորություններն ու հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարներն են քննարկվել ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթություններին նվիրված հանդիպման ընթացքում:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ բանախոսությամբ հանդես է եկել «Modex» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը։


Գերատեսչությունից նշում են, որ անդրադարձ է կատարվել Հայաստանի արտահանման ներկայիս կառուցվածքին, արտահանման ներուժի զարգացման հնարավորություններին, ինչպես նաև հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարներին: Բանախոսությանը հաջորդել է մտքերի փոխանակում:


Քննարկվել են արտահանման խթանմանն ուղղված հիմնական մոտեցումները և այդ համատեքստում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հնարավոր քայլերը:


Քննարկումները շարունակվել են համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ տեսակապի ձևաչափով։ Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման շնորհիվ բացվող տնտեսական հնարավորություններին, տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման հեռանկարների և տրանսպորտային կապերի ընդլայնման ներուժին, ինչպես նաև համաշխարհային բանկի կողմից իրականացվող համապատասխան հետազոտությանը:




Կարդացել են
2 անգամ

Leave a Comment