Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ափերի մոտ 279 ուղևոր տեղափոխող լաստանավ է խորտակվել

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ափերի մոտ ծովում շրջվել է 279 ուղևոր տեղափոխող լաստանավ, որից հետո որոնողական-փրկարարական գործողություններ են սկսվել, հաղորդում է «Kıbrıs Postası» թերթը։

«279 ուղևոր տեղափոխող «Filo Denizcilik» լաստանավը սկսել է խորտակվել ՀԿԹՀ-ի Գիրնե քաղաքի ափից 2-2,5 կիլոմետր հեռավորության վրա։ Նավապետը հայտնել է, որ նավը սկսել է ջուրը հավաքել և շրջվել է։ Որոնողական-փրկարարական գործողություններ են սկսվել, կան վիրավորներ», – հաղորդում է թերթը։

Ուղևորներին օգնելու համար ժամանել են նաև մոտակա նավակներ։

ՀԿԹՀ տրանսպորտի նախարար Էրհան Արըքլին հաստատել է, որ նավը շրջվել և խորտակվել է, և որ փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Leave a Comment