«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի առաջին օրն ամփոփվել է խարույկի շուրջ հանդիպմամբ

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի առաջին օրն ամփոփվել է խարույկի շուրջ հանդիպմամբ:

Այսօր մասնակիցները շարունակել են հեծանվարշավը. նախատեսված երթուղին բաղկացած է երեք հատվածից՝ 24 կմ, 26,1 կմ և 28,7 կմ։ Այսպիսով, երկրորդ օրը մասնակիցները կանցնեն շուրջ 79 կմ՝ հասնելով վերջնագծին Սևանի թերակղզում։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ը։

«Երկու օրերի ընթացքում հեծանվորդները, ըստ նախնական երթուղու, կանցնեն շուրջ 215 կմ ճանապարհահատված՝ Սևանի շուրջը։ Արշավի բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության հավաստագրեր։ Միջոցառումը մրցանակային հիմնադրամ չի նախատեսում։

Երկօրյա նախաձեռնության նպատակն է նպաստել Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի ձևավորմանն ու զարգացմանը, խթանել հեծանվային մշակույթը և առողջ ապրելակերպը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment