Հայաստանի և Ռուսաստանի միջև սուր միջպետական, քաղաքական և տնտեսական ճգնաժամը դարձել է բազմաշերտ և բազմակողմ։ Այդ ճգնաժամի ուղղություններից մեկը կապված է հայկական երկաթուղային ցանցի կառավարման հետ։
Հիշեցնենք, որ կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը։ Պայմանագրի ավարտին դեռ 12 տարի կա, սակայն ներկա իրողությունները պայմանագրի այս կամ այն կերպ խզման սցենարներն էլ չեն բացառում։
Մեր հատուկ ռեպորտաժը հայ-ռուսական թնջուկի և դրանից հնարավոր ելքերի մասին է։