Աշխատող կենսաթոշակառուի աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է դիմումի հիման վրա։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ԱՍՀՆ-ից։
Դիմումը կարող է ներկայացվել միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն կամ առցանց եղանակով։ Դիմումը պետք է ներկայացնել կենսաթոշակ նշանակելու ամսվան կամ վերջին անգամ վերահաշվարկելու համար դիմելու ամսվան հաջորդող 12-րդ ամսին կամ դրանից հետո։
Առանց դիմումի աշխատանքային և զինվորական կենսաթոշակները վերահաշվարկվում են, հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը փոխվելու դեպքում։
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակները ևս վերահաշվարկվում են առանց դիմումի, եթե փոխվել է ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը։
Կենսաթոշակը վերահաշվարկվում է նաև կենսաթոշակի գործում ոչ իրավաչափ փաստաթուղթ հայտնաբերելու դեպքում, որի հաշվառմամբ կենսաթոշակի չափը նվազում է։ Վերահաշվարկում է նաև փաստաթղթ հայտնաբերելու դեպքում, եթե դրա հաշվառման կենսաթոշակի չափն ավելանում է։