Լոռիում 2-ամյա երեխան ընկել է երրորդ հարկի պատուհանից․ ԶԼՄ – armeniatoday.am

Լոռու մարզում 2-ամյա երեխան ընկել է երրորդ հարկի պատուհանից և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին։

Վանաձորի բժիշկները երեխային անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո նրան Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխելու համար սանավիացիա են կանչել։

Դեպքի մասին տեղեկացվել է ոստիկանությանը։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Leave a Comment