Այս շաբաթ Հայաստանի քաղաքական օրակարգի կենտրոնում միանգամից մի քանի կարևոր թեմաներ էին։ Իր աշխատանքն է շարունակում նորընտիր Ազգային ժողովը, որտեղ քննարկումները դեռ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության շուրջ են։ Միաժամանակ կառավարությունը հրապարակեց առաջիկա հինգ տարիների իր ծրագիրը, որտեղ ներկայացված են երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։ Փաստաթղթում տեղ գտած մի շարք ձևակերպումներ, այդ թվում՝ «հոգևոր անվտանգության» վերաբերյալ դրույթները, արդեն իսկ դարձել են քննարկումների և տարբեր մեկնաբանությունների առիթ։
Շաբաթվա այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։