Ազգային ժողովը շարունակել է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուի ընտրության հարցի քննարկումը։ Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը առաջադրել է Լիանա Մանուկյանի թեկնածությունը։
Լիանա Մանուկյանն այսօրվա նիստի սկզբում պատասխանել է պատգամավորների հարցերին։ Այնուհետև սկսվել են ելույթները։ Ընդդիմադիր ու իշխանական պատգամավորների խոսքում գերիշխողը նորից սուր քննադատությունն ու փոխադարձ մեղադրանքներն էին։ Ի դեպ այսօր Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ երկուշաբթի խորհրդարանը կսկսի կառավարության ծրագրի քննարկումը, իսկ մյուս՝ այդ թվում հանձնաժողվների նախագահների թեկնածուների ընտրության հարցերը կքննարկվեն հետո։
ԱԺ նիստի ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։