Ոչ ֆորմալ կրթության ծառայությունները կարող են ազատվել ԱԱՀ-ից

Ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակում մատուցվող ուսուցման ծառայությունների համար առաջարկվում է սահմանել ԱԱՀ-ից ազատման հստակ պայմաններ․ արտոնությունը կգործի այն դեպքում, երբ դասընթացը մատուցվի ազգային ռեեստրում գրանցված կազմակերպության կամ ԱՁ-ի կողմից և իրականացվի երաշխավորված կրթական ծրագրով։ Iravaban.net-ը ուսումնասիրել է  Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրաին քննարկման դրված նախագիծը։

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). 

Նախագծի նպատակը ՀՀ ազգա­յին ժողովի կող­մից 2026 թվականի մայիսի 6-ին ընդուն­­ված` «Հայաստանի Հանրա­պետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-234-Ն օրենքով ՀՀ հարկային օրենս­գրքում (այսու­հետ՝ Օրենսգիրք) կատար­ված որոշ փոփո­­­խությունների կիրար­կումն ապահովելն է:

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 

Վերո­նշյալ օրենքով փոփոխություններ և լրացումներ են կատարվել Օրենս­գրքում և սահմանվել է, որ ԱԱՀ-ից ազատվում է Կառավարության սահմանած կարգով իրականացվող ոչ ֆորմալ կրթա­կան ծրագրերի շրջանակներում ուսուցման ծառայությունների մատուցումը:

Խնդիրն այն է, որ Կառավարության որոշմամբ ոչ ֆորմալ կրթա­կան ծրա­գ­րերի շրջա­նակ­ներում ուսուցման ծառայությունների մատուցման կարգ սահմանված չէ։

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է  սահ­մա­նել ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացման կարգը, որոնց շրջանակներում մատուց­վող ուսուցման ծառայություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից։ Մաս­նա­վո­րա­պես, առաջարկվում է սահմանել, որ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակներում ուսուց­ման ծառայությունների մատուցումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե միա­ժա­մա­նակ պահպանված են ստորև նշված պայմանները.

1)   ուսուցման ծառայությունը մատուցվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով ուսուցման ազգային ռեեստրում գրանցված կազմակերպության կամ անհատ ձեռնար­կա­տիրոջ կողմից,

2)  ուսուցման ծառայությունը մատուցվում է մինչև ուսուց­ման ծառա­յու­թյան մեկնարկը կրթության պետական կառավարման լիազոր մարմնի երաշխավորած կրթական մոդուլային ծրագրի շրջանակում, որը հրապարակված է ուսուցման ազգային ռեեստրում,

3)  ուսուցման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռ­նար­կա­տերը յուրաքանչյուր ունկնդրի հետ կնքել է պայմանագիր, որում առնվազն սահմանվում է կամ որին որպես անբաժանելի մաս կցվում է՝

ա) դասընթացի ծրագիրը.

բ) ունկնդրի համար դասընթացի իրականացման տևողությունը, ժամկետը և ժամա­նա­կացույցը:

Կարգավորման առարկան. 

Նախագծի կարգավորման առարկան ոչ ֆորմալ կրթա­կան ծրագրերի իրականացման կարգն է:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 Նախա­գիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կարգավորել ավելացված արժեքի հարկից ազատման նպա­տակով ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակներում մատուցվող ուսուցման ծառայու­թյուն­ների իրականացման հետ կապ­­­ված հարաբերությունները:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2-րդ՝ «Տնտե­սու­թյուն» և 43-րդ Կրթություն մասերով սահմանված քաղաքականության ուղղու­թյուն­ներից, ըստ որոնց՝

  • տնտեսական աճի ներառականության առանցք են լինելու բնակչության շարժու­նա­կու­թյան և տեղեկացվածության բարձր մակարդակի ապահովումը, ստեղծարար կարո­ղու­թյուն­ների զարգացումն ու իրացումը՝ կրթության, առողջապահության և տնտեսական ենթա­կա­ռուցվածքների հնարավորինս հավասար հասանելիության միջոցով,
  • Կրթության բոլոր մակարդակների համար առանցքային են լինելու ներառական կրթա­կան միջավայրի ստեղծումը, կրթության բովանդակության և կրթական ծրագրերի արդիա­կանացումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների արդիականացումն ու վերազինումը, ժամա­նակակից տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառումը ուսուցման և կառա­վար­ման համակարգերում, «կրթություն-գիտություն-աշխատաշուկա» կապի ամրապնդումը: Խրա­­­­­խուսվելու է նաև կրթությունն ամբողջ կյանքի ընթացքում:

Leave a Comment