Ռուբինյանց 40/3 հասցեում՝ շուրջ 3000 քառակուսի մետ տարածքում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը, ինչը ավտոմոբիլային սպասարկման ոլորտում Հայաստանի դիրքերը բարելավելու կարևոր քայլ է։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, HONGQI-ի մայր գործարանի՝ FAW ընկերության՝ Արևելյան Եվրոպայում գլխավոր տնօրենի տեղակալ Լու Ժիգուանը: