UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչ երաժշտության ներքո է ութանկյուն դուրս գալու բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի դեմ մենամարտում: Ծառուկյանը և Ռուֆին հանդիպելու են սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարում:
«Գիտե՞ս՝ որ երգի ներքո եմ դուրս գալու օկտագոն: N3on-ը գրել է She Wanna Hang With An Indian երգը: Մենք գրազ ենք եկել: Եթե ես դուրս գամ այդ երգի ներքո, ապա կստանամ 200 հազար դոլար: Եթե ոչ, ապա ինքս ստիպված կլինեմ վճարել այդ գումարը»,- Արիել Հելվանիի հետ հարցազրույցում ասել է հայ մարտիկը:
Հելվանիի հետ զրույցում Ծառուկյանը հայտնել է նաև, որ այսուհետև հանդես կգա նոր մականունով՝ «Բեթմեն» (Batman)։