Իրաքը խնդրել է Իրանին նավթի արտահանման համար հատուկ պայմաններ տրամադրել

Իրաքը խնդրել է Իրանին Հորմուզի նեղուցով նավթի արտահանման համար հատուկ պայմաններ տրամադրել՝ հաշվի առնելով երկրի տնտեսական շահերը, ասվում է Իրաքի խորհրդարանի խոսնակ Հեյբաթ ալ-Հալբուսիի մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ հանդիպումից հետո։

«Իրաքը տարածաշրջանում ստեղծված հանգամանքներից և իրադարձություններից ամենաշատը տուժած երկրներից է։ Անհրաժեշտ է հաշվի առնել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների բնույթը և Իրաքին հատուկ վերաբերմունք ցուցաբերել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման հարցում ՝ նրա տնտեսական շահերը պահպանելու եղանակով», – հայտարարության մեջ ասել է ալ-Հալբուսին։

Բանակցությունները տեղի են ունեցել չորեքշաբթի օրը Բաղդադում։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, առևտրատնտեսական համագործակցությունը, երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային իրավիճակը։

Leave a Comment