Կիմ Չեն Ընի քույրն ավերիչ հարվածով է սպառնացել Ճապոնիային • Tribune.am

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը և Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավար Կիմ Յո Չժոնգը սպառնացել է Ճապոնիային անհապաղ, ավերիչ հարվածով, եթե այն փորձի ռազմական ընդլայնում, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:

Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան ուշադիր հետևում է Ճապոնիայի «ռազմական ընդլայնմանը», և Փհենյանը Տոկիոյի գործողությունները դիտարկում է որպես Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուժերի հավասարակշռության համար պոտենցիալ երկարաժամկետ սպառնալիք:

Նա նշել է, որ ԿԺԴՀ-ի ռազմական ղեկավարությունն արդեն դիտարկում է Ճապոնիայի կողմից հնարավոր սպառնալիքը զսպելու եւ ճնշելու միջոցները, այդ թվում՝ ռազմական ռազմավարության շրջանակներում ավելի կոշտ միջոցներ ձեռնարկելը:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեան խստորեն դատապարտել էր Ճապոնիայի կողմից հեռահար «Տոմահավկ» թևավոր հրթիռների փորձարկումները: Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի աջակցությամբ «Տոմահավկ» հրթիռների փորձարկումները հաջող են եղել:

Leave a Comment