Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) Գազայի հատվածում հարվածներ է հասցրել «ՀԱՄԱՍ» շարժման մի քանի բարձրաստիճան հրամանատարների՝ Գազայի հյուսիսում գտնվող աշ-Շատի փախստականների ճամբարի շրջանում։ Այդ մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանության բանակը ճշգրիտ ավիահարված է հասցրել աշ-Շատի շրջանում «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարների, որոնք ծրագրում էին հարձակումներ իրականացնել իսրայելցի զինծառայողների դեմ», – ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունից նշել են, որ հարվածից առաջ միջոցներ են ձեռնարկվել խաղաղ բնակչությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար։