Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթությունը կֆինանսավորվի պետության կողմից

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախադպրոցական կրթության ոլորտում պետական ֆինանսավորման և սոցիալական աջակցության ծրագրերին։

Մասնավորապես՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթության վարձը փոխհատուցվում է պետական բյուջեից։ Նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին։ Միաժամանակ, հաշվի առնելով սոցիալական անապահովության գնահատման նոր համակարգի փուլային ներդրումը՝ այս մեխանիզմի կիրառումը կիրականացվի համակարգի ներդրմանը զուգահեռ։ Ըստ այդմ, նոր ուսումնական տարում պետական ֆինանսավորմամբ նախադպրոցական ծառայություններից կկարողանան օգտվել Սյունիքի և Կոտայքի մարզի՝ սոցիալապես անապահով ընտանիքիների երեխաները:

Leave a Comment