
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակության հետ։
Ֆեյսբուքյան գրառմամբ նախարարը հայտնել է, որ դիվանագետի հետ ունեցել է հետաքրքիր և բովանդակալից քննարկում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա խորացման հնարավորությունների վերաբերյալ։
Քննարկվել են նաև ոլորտում ընթացող բարեփոխումների օրակարգը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կարևոր հարցեր։