ՑԱՀԱԼ-ը հայտարարել է Գազայում «ՀԱՄԱՍ»-ի հրամանատարի ոչնչացման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ Գազայի հատվածի հյուսիսային մասում հասցված հարվածի հետևանքով սպանվել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական կազմակերպության ռազմական թևի «Շատի» գումարտակի վաշտի հրամանատար Մուհամմեդ Մուշթահան։

«Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածի հյուսիսում սպանել է «ՀԱՄԱՍ»-ի «Շատի» գումարտակի վաշտի հրամանատար Մուհամմեդ Մուշթահային։ Հարվածից առաջ միջոցներ են ձեռնարկվել խաղաղ բնակչությանը վնաս հասցնելու վտանգը նվազեցնելու ուղղությամբ, այդ թվում՝ կիրառվել են բարձր ճշգրտության զինամթերք և օդային դիտարկում», — ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Իսրայելական կողմի տվյալներով՝ Մուշթահան մասնակցել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի վրա հարձակմանը, ինչպես նաև պատերազմի ընթացքում պահել է մի քանի պատանդի։

«Վերջերս ահաբեկիչը փորձել է հարձակումներ իրականացնել ՑԱՀԱԼ-ի զինծառայողների և իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ, և հետագայում սպանվել է սպառնալիքը վերացնելու նպատակով», — նշել են գերատեսչությունում։

Leave a Comment