Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը։ Դատական դեպարտամենտից հայտնել են, որ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։
Նշենք` գործն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Հակոբ Մանուկյանին։ Վերջինս ինքնաբացարկ էր հայտարարել պատճառաբանելով, որ իրեն փաստաբանական արտոնագիր տվել է նշված գործով պաշտպան Արա Զոհրաբյանը։