
Խմբագիր Սոնա Տռուզյանը գրում է. «Վիրավորանքի ու ատելության խոսք տիրաժավորող քպականները հանկարծ որոշել են ընդդիմանալ իրենց իսկ ձեւավորած ավանդույթներին։
Բոլորն էլ սխալներն ուղղելու հնարավորություն ունեն, բայց դրա համար նախ պետք է իրենք ներողություն խնդրեն՝ իրենց «հոգևոր առաջնորդի» գլխավորությամբ։ Առայժմ մեղանչանքի խոսքեր չեն լսվել, ավելին՝ իրենց իսկ ստեղծած կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վիրավորական, բարեկրթության կանոնի խախտում չի համարել «Շուն-շանգյալ», «բոշա», տարբեր գործիչներին «կզացնելու» մասին Փաշինյանի հայտարարությունները։ Դրանք գնահատել է քաղաքական խոսք, իսկ Ղազարյանի հայտարարությունը, պարզվում է, խախտո՞ւմ է։
«Փաստինֆո»-ն ուսումնասիրել է հասարակությանը փոթորկած Փաշինյանի վիրավորական արտահայտությունների վերաբերյալ ԿԿՀ-ի որոշումները։
ն