ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ։
Այս մասին հայտնել է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմը։
Ըստ պաշտպանների՝ գլխավոր դատախազը համաձայն չէ Վերաքննիչ քրեական դատարանի`Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացնելու որոշման հետ և Վճռաբեկ դատարանից պահանջել է այն բեկանել։