
Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է․ ««Նիկոլ Փաշինյանը և իր պատգամավորները պարբերաբար օգտագործում են հայհոյախառն արտահայտություններ ընդդիմության հասցեին ու արդարանում, թե դա գնահատողական դատողություն է։
«եռագլուխ հրեշներ», «քոչ», «կալուգացի սյամո», «ռսաստրուկներ», «կզցնելու եմ», «շինելու եմ» և նման անբարո խոսքերի հեղինակները Նիկոլ Փաշինյանը և նրա ուսապարկ պատգամավորներն են։ Ու նրանք մշտապես ասում են, թե դրանք գնահատականներ են, որոնք իրավական բնույթի չեն։
Հիմա Էդգար Ղազարյանը ՔՊ-ին անվանել է «սրիկա» Արցախը հանձնելու համար, ու սա դարձել է մեծ բախման պատճառ։
Սրիկաներ են, ասում է սրիկաներ։ Շոկոլադ լինեին, կասեր շոկոլադ։
Դա էլ է գնահատողական դատողություն, և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պետք է պահի իր պատգամավորի պատիվն ու իրավունքը»։