Իմ շքեղ պարգևը

Իմ շքեղ պարգևը

14.08.2026 | 00:01

– Հիսուս, Դու եկար, որ մենք կյանք ունենանք

և ունենանք այն է՛լ առավել:

– Կյանքը՝ հոգևոր, ֆիզիկական, իմացական:

Առատ կյանքը, ուրախ կյանքը, հզոր կյանքը:

Այո, Ես եկել եմ սրանք ձեզ տալու համար:

Երբևէ մտածե՞լ եք, թե Իմ սիրտը որքան է տխրում, երբ մարդկանցից շատ քչերն են ընդունում Իմ այս ընտիր պարգևները:

Հապա պատկերացրեք՝ աշխարհի ամենամեծ ու ամենաընտիր շնորհը անվճար մատուցվում է ամենքին, և ոչ մեկը չի կամենում պարզել ձեռքը և վերցնել այն:

Այս բանը թող ձեզ հետ չկատարվի:

Ջանացեք ստանալ այն և գործածել:

Մեկնաբանություններ

Leave a Comment