Արմեն Գրիգորյանը կազատվի ԱԽ քարտուղարի պաշտոնից — Հայաստանի Հանրային Ռադիո

Արմեն Գրիգորյանը վերջին անգամ է Անվտանգության խորհրդի քարտուղարի կարգավիճակում մասնակցում կառավարության նիստին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որոշում եմ կայացրել իրականացնել Անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխություն»,- նշել է Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով Արմեն Գրիգորյանին նախորդ 8 տարիներին այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար։

Արմեն Գրիգորյանն ԱԽ քարտուղար է 2018 թվականից։

Leave a Comment