Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՀՀ պաշտպանության նախարարութան N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին, հայտնել են ՊՆ-ից։
Նախարարությունից տեղեկացրել են, որ Զաքարյանի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով։ Նշվում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցել և զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
