Նախիջևան կատարած այցի ընթացքում Իլհամ Ալիևը կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և TRIPP-ի մասին։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծերի ծրագիրն արդեն պատրաստ է, իսկ Ադրբեջանի տարածքում կառուցվող երկաթուղին հաջորդ տարի կհասնի Հայաստանի սահմանին։ Ալիևի հայտարարությունների և TRIPP-ի հնարավոր ազդեցության մասին SHANTNEWS-ը զրուցել է հայ փորձագետների հետ։
Մանրամասները՝ ռեպորտաժում: