Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

12 Օգոստոսի, 2026

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով, հայտնում են կառավարությունից:

Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ։

Leave a Comment