Այս տարի նշվում է թատրոնի և կինոյի մեծանուն դերասանուհի, ժողովրդական արտիստ Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակը: Հայաստանի կինոյի հիմնադրամի նախաձեռնությամբ Գրականության և արվեստի թանգարանում բացվել է «Բեմի հմայքը» ցուցադրությունը՝ նվիրված արտիստուհու կյանքին ու գործունեությանը։ «Նա կարողանում էր լռությամբ խոսել, հայացքով պատմել մի ամբողջ կյանք»․ Մետաքսյա Սիմոնյանի արվեստն այսպես են բնորոշում նրա խաղընկերները։