Կառավարությունը նախատեսում է փոխել ծխախոտի ոչնչացման կարգը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով Կառավարությունն առաջարկում է փոխել ծխախոտի ոչնչացման կարգը։ Նախատեսվում է, որ այդ ապրանքների ոչնչացման վերաբերյալ եզրակացությունն այսուհետ կտրամադրի Էկոնոմիկայի նախարարությունը։

Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լիազորությունների հստակեցման անհրաժեշտությամբ:

 Կարգավորման նպատակը և բնույթը

Կառավարության՝ 2021 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1681-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ նույն որոշման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 249-րդ հոդվածին համապատասխան՝ ԱՏԳ ԱԱ 01-ից ԱՏԳ ԱԱ 24 ապրանքային խմբերում ընդգրկված ապրանքների համար ապրանքների ոչնչացման հնարավորության մասին եզրակացություն տրամադրող պետական լիազոր մարմին է հանդիսանում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին)։ Որոշման թիվ 3 հավելվածով սահմանված է «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքի ոչնչացման հնարավորության, վայրի և եղանակի վերաբերյալ եզրակացության ձևը, որում պետք է նշվի նաև ոչնչացման եղանակը։ ԱՏԳ ԱԱ 24 ապրանքային խմբում է ծխախոտը, որը չի հանդիսանում Տեսչական մարմնի վերահսկողության ենթակա ապրանք, ուստի դրա ոչնչացման եղանակը Տեսչական մարմինը որոշել չի կարող։ Միաժամանակ, վերոնշյալ Նախագծի մշակումը պայանավորված է նաև Տեսչական մարմնին ներկայացված մի շարք բողոքները հաշվի առնելով:

 Ակնկալվող արդյունքը

Նախագծով սահմանված կարգավորումների արդյուքնում ԱՏԳ ԱԱ 24 ապրանքային խմբի համար (բացառությամբ 2401 ապրանքային դիրքում ներառված՝ ծխախոտահումքի և ծխախոտի թափոնների) ոչնչացման եզրակացությունը տրամադրելու է համապատասխան ոլորտի քաղաքականություն մշակող մարմինը, այն է՝ Էկոնոմիկայի նախարարությունը:

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

 Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագիծը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:

 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

Leave a Comment