Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը 1 ամսով երկարացվել է։Այս մասին հայտնել է Արմեն Աշոտյանի պաշտպանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը հուլիսի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով։
Iravaban.net-ի հետ զրույցում Արմեն Աշոտյանի պաշտպան Հաբեթ Մարտիրոսյանը հայտնել էր, որ դատարանում նաև տնային կալանքի վերացման պահանջ են ներկայացնելու։