Հանրապետությունում ստամոքս-աղիքային համակարգի ֆունկցիոնալ խանգարման հերթական դեպքն է գրանցվել՝ այս անգամ Արտաշատում։ 14 քաղաքացի սրտխառնոցի և փսխման գանգատներով դիմել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Բոլորը ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Դեպքի առնչությամբ իրականացվում է համաճարակաբանական և լաբորատոր հետազոտություն, իսկ ՍԱՏՄ-ն հանրային սննդի ոլորտի տնտեսավարողներին կրկին հորդորում է խստորեն պահպանել սննդամթերքի պատրաստման, պահպանման և մատուցման կանոնները։
Մանրամասները՝ ռեպորտաժում: