Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) հիշեցրել է, որ 2026 թվականի օգոստոսի 1-ից մեկնարկել են լայնածավալ վերահսկողական միջոցառումները՝ սննդամթերքի առաքման ոլորտի կարգավորման նպատակով։
ՍԱՏՄ-ից հայտնել են, որ առաքմամբ զբաղվող կազմակերպություններին և անձանց տրամադրված վերջնաժամկետը՝ առաքիչների բուժզննության և սանիտարական գրքույկների ձեռքբերման գործընթացն ավարտելու համար, արդեն ավարտվել է։
Տեսչական մարմինը կրկին հորդորել է խստորեն պահպանել օրենքի պահանջները՝ նշելով, որ կհրապարակի ոչ միայն արձանագրված խախտումները, այլև այն գործընկեր կազմակերպությունների անունները, որոնք բարեխղճորեն կատարել են «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջները։