Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլայի հաստատված դեպքերի թիվը հասել է 3748-ի, մահացածների թիվը՝ 1657, ըստ երկրի Հանրային առողջության ազգային ինստիտուտի։
«Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է հիվանդության 74 նոր դեպք, 36 մահ և 42 ապաքինված», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ( ԱՀԿ ) մտահոգություն էր հայտնել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի շարունակական տարածման վերաբերյալ:
«Դեպքերի շարունակական աճը, հիվանդության աշխարհագրական տարածման ընդլայնումը և մահացության բարձր մակարդակը վկայում են հանրային առողջապահության արտակարգ իրավիճակի արագ զարգացման մասին», – հայտարարել էր ԱՀԿ-ն: