Պուտինի մրցակիցը մեկնել է Ֆրանսիա

Պուտինի մրցակիցը մեկնել է Ֆրանսիա

Ռուսաստանի նախագահի նախկին թեկնածու և ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նադեժդինը հայտարարել է, որ լքել է Ռուսաստանը։ Նա Փարիզից տեսանյութ է հրապարակել իր տելեգրամյան ալիքում։

«Լավ նորություններ կան։ Ես ողջ եմ և ազատության մեջ։Ցավոք, առայժմ ոչ թե Ռուսաստանում։ Այժմ պետք է տեղում կողմնորոշվել, հասկանալ, թե ինչպես ապրել հետո։ Ավելի ուշ կգրեմ իմ պլանների մասին»,– հայտարարել է նա։

2024 թվականին Նադեժդինը փորձել էր մասնակցել Ռուսաստանի նախագահական ընտրություններին։ ԿԸՀ-ն նրան թույլ էր տվել ստորագրահավաք իրականացնել, սակայն հետագայում մերժել էր գրանցումը՝ պատճառաբանելով անվավեր ստորագրությունների մեծաքանակ լինելը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment