ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեցին ՔԿ-ից:
ՔԿ-ից տեղեկացրել են, որ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշենք, որ տվյալ անձի վերաբերյալ մեկ այլ քրեական վարույթի շրջանակում՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքով, առկա է կալանավորման որոշում, և նա հայտարարված է հետախուզման մեջ։