Աշխարհաքաղաքական փոփոխությունները նոր մարտահրավերներ են ստեղծել Հայաստանի տնտեսության համար։ Մասնավորապես Ռուսաստանից երկար տարիների տնտեսական և էներգետիկ կախվածությունը հարց է առաջացնում՝ որքանո՞վ է անհրաժեշտ և հնարավոր դիվերսիֆիկացնել Հայաստանի կապերը։
Ի՞նչ այլընտրանքներ ունի Հայաստանը՝ էներգակիրների, ապրանքային շուկաների և նոր տնտեսական գործընկերների առումով։ Եվ ինչպե՞ս իրավիճակային լուծումները վերածել երկարաժամկետ ռազմավարության։
Այս թեմաներին «Հեռանկարում» անդրադարձել է ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը: